“Կասպերսկիի լաբորատարիա”-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա տվյալները` սպամ նամակների վերաբերյալ

Բաժին` Նորություններ

spam“Կասպերսկիի լաբորատորիան” հրապարակել է հաշվետվություն` սեպտեմբեր ամսվա տվյալներով սպամ-ակտիվության վերաբերյալ: 2009 թվականի սեպտեբեր ամսին նամակագրական տրաֆիկի 86.3%-ը կազմել են սպամ նամակները: Ամսվա տվյալներով ամենացածր ցուցանիշ եղել է սեպտեմբերի 18-ին` 83.3%, այսինքն ամսվա ցանկացած օր սպամ նամակների տոկոսային մակարդակը չի իջել 83%-ից:

Ինչ վերաբերում է ըստ պետությունների սպամ-ցուցակին, ապա կարող ենք հստակ նշել, որ որպես ավանդույթ սպամի հայրենիք ԱՄՆ-ն ինչպես միշտ գլխավորում է ցուցակը` մատուցելով սպամ-նամակների 32.5%-ը: Նրանից հետո գալիս է Բրազիլիան` 6% ցուցանիշով: “Լավագույն տասնյակի” մեջ են մտնում ասիական երկներ Վիետնամը, Կորեան, Չինաստանը, Հնդկաստանը: Ռուսաստանը նույնպես հայտնվել է 10-յակում, ավելի կոնկրետ 6-րդ տեղում` 3.86% սպամ-նամակներով:

Սեպտեմբերին նույնպես զգացվեց այն տենդենցը, որը կար օգոստոսին, այն է. “ՍՊԱՄ ԳՈՎԱԶԴ” թեմատիկայի նամակները քչացել են, բայց սրան հակառակ հաստատուն դիրք ունի “Այլ ապրանքներ և ծառայություններ” թեմատիկայի սպամը: Զարմանալիորեն շատացել են “Ուսուցում” թեմատիկայի սպամ նամակները, որը մեզ թույլ է տալիս համոզվել, որ տնտեսական սեկտորի ավելի ու ավելի շատ կազմակերպություններ են դիմում սպամերներին… >>>

Հարկ եմ համարում նշել նաև, որ բավականին մեծացել է  ինֆորմացիոն նամակների թիվը սպամ ցուցակում: Ավելացել է նաև վտանգ պարունակող սպամ նամակների քանակը` սեպտեմբերին սպամ նամակների 1,22%-ի մեջ եղել են վարակակիր ֆայլեր, այնինչ նախորդ ամիս դրանք կազմում էին 1,17%: Վարակակիր նամակների գրեթե կեսը պարունակում էր տրոյան  FraudLoad: Սրանք այն վարակներն են, որոնք զոհի համակարգչում տեղադրում են կեղծ հակավիրուսային համակարգեր, որոնք իբր զգուշացնում են համակարգչի վարակված լինելու մասին և գումար են պահանջում` դրանք վերացնելու համար: Վարակակիր նամակների լավագույն 10-ում են հայտնվել նաև Trojan-Downloader.Win32.Murlo.cba պարունակող նամակները: Վերջինս բավականին հին էկզեմպլյար է և այս ամիս հայտնաբերվել է վարակակիր սպամ-նամակների 28,5%-ում: Նախորդ ամիսների համեմատ այս ամիս բավականին նվազել են Zbot տրոյան վարակ պարունակող սպամ-նամակները: 9-րդ տեղում այս ամիս գտնվում է Trojan-Spy.Win32.Zbot.gen` շպիոն-ծրագիր, որը ստեղծված է գաղտնի ինֆորմացիա գողանալու համար:

Բավականին լայն տարածում են գտել սոցիալ-ինժեներիայի դասին պատկանող սպամ-նամակները, որոնք փորձում էին վարակված ֆայլ աշխատեցնել զոհի համակարգչում: Այս դասի նամակները, ինչպես միշտ, ուղարկված էին իբր այնպիսի հայտնի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են` DHL, UPS և Western Union:

Դեպի վարակակիր ֆիշինգային կայքեր տանող հղումներ պարունակող նամակներն այս ամիս կազմել են ընդհամենը 0,84%-ը, որը 0,25%-ով քիչ է` նախորդ ամսվա համեմատությամբ:

Սեպտեմբեր ամսին հարձկման թիրախ դարձած կազմակերպությունների ցուցակը բացում է PayPal-ը: Նրա ցուցանիշը նախորդ ամսվա տվյալներով ավելացել է 18,68%-ով: Երկրորդ տեղում IRS-ն է` ամերիկյան մի կազմակերպություն, որը զբաղվում է հարկահավաքությամբ: Ամբողջ ամսվա ֆիշինգ հարձակումների 11,08%-ը եղել են այդ կազմակերպության նկատմամաբ: Լավագույն եռյակը այս ամիս եզրափակում է eBay օնլայն աուկցիոնը:

Սեպտեմբեր ամսին սպամերներն օգտագործել էին մի հնարք, որը էֆեկտիվ էր ֆիլտրների տեսանկյունից, բայց մյուս կողմից էլ ոչ էֆեկտիվ էր ապրանքներ և ծառայություններ մատուցողների համար: Քանի որ զոհը ոչ միայն պետք է իր ձեռքով բրաուզերում հավաքեր կայքի հասցեն, այլ պետք է նաև սպամերի կողմից ուղարկված տողից ջնջեր ավելորդ սիմվոլները:

Դե ինչ, դատելով այս տվյալներից, կարող եմ միայն խորհուրդ տալ կասկածելի վերնագրերով նամակներում կցված ֆայլերը երբեք չներբեռնել` նույնիսկ եթե այդ նամակը ուղարկել է հենց ինքը, Բիլ Գեյթսը…

Վարդան Գրիգորյան / iReport.am / blog.grigoryan.biz

One Response to ““Կասպերսկիի լաբորատարիա”-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա տվյալները` սպամ նամակների վերաբերյալ”

  1. iReporter says:

    անտանելի վիճակա սփամային “շուկայում” :) ) նույն զզվելի վիճակնա նաև բլոգինգ-սփամերային միջավայրում…

Leave a Reply


  Գովազդ
russian girls Quinlan | Nell attesa il general contractor, Pizzarotti, fa sapere che i lavori consisteranno. | In Cuba is het niet mogelijk te pinnen of te betalen met Dollars. | jurist arbeidsrecht