Նոր CookieMonster ծրագիրը գողանում է քուքիները նույնսիկ պաշտպանված կայքերից

Բաժին` Նորություններ

cookiemonsterԱյսօրվանից արդեն բոլոր էլեկտրոնային կոմերցիայի հետ կապված վեբ ռեսուրսները, էլեկտրոնային փոստի ծառայությունները և այլ շատ կարևոր կայքեր պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց անվտանգությանը, քանի որ ստեղծվել է նոր կոնֆիդենցիալ ինֆորմացիա գողացող այնպիսի համակարգ, որի աշխատանքի մեթոդը մինչև այժմ համարվում էր անվտանգ:

CookieMonster, ահա այսպես է կոչվում այն համակարգը, որի միջոցով հնարավոր է խաբել օգտագործողի բրաուզերին և գողանալ քուքիները, որոնք օգտագործվել են այս կամ այն համակարգ մուտք գործելիս: Ի տարբերությունը SideJacking հարձակումների, այս համակարգի աշխատանքի մեթոդն աշխատում է նաև այն դեպքերում, երբ կայքն ապահովագրված է SSL-ի միջոցով:

Համակարգի հեղինակի` Մայք Փերրիի կարծիքով, այս համակարգն արդեն թերություններ է գտել այնպիսի հսկաների մոտ, ինչպիսիք են united.com, bankofamerica.com, register.com, netflix.com և բազմաքանակ այսպիսի վեբ ռեսուրսներ: Errata Security-ի աշխատակից Ռոբ Գրեխեմն ասում է, որ Gmail-ը այս համակարգի համար դեռևս անթերի է , բայց  այնուամենայնիվ, Google Docs, Blogger.com և Google Finance ռեսուրսները վտանգված են:

CookieMoonster-ի աշխատանքը հիմնված է նրա վրա, որ վեբ-ծրագրավորողները դեռևս անկարող են տարբերել վտանգավոր քուքիները, անվտանգ քուքիներից: CookieMonster-ը բրաուզերին ներկայացնում է տվյալ կայքի չպաշտպանված հատվածից մի պատկեր և վերջ` բրաուզերը մեծ ուրախությամբ նրանց տեղափոխում է այն տեղը, որտեղ պետք է լիներ ավտորիզացված օգտագործողը ( ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ  այստեղ):

Այս պահին CookieMonster-ը հասանելի է միայն վեբ անվտանգության 225 մասնագետների: Բայց արդեն մի քանի շաբաթից հեղինակը պլանավորում է այդ դարձնել ընդհանուր օգտագործման ենթակա: Մայք Փերրին հուսով է, որ համակարգի ոչ ամբողջական տարբերակն անգամ մասնագետներին կօգնի թերությունները վերացնելու համար:

Վարդան Գրիգորյան / iReport.am / blog.grigoryan.biz

Leave a Reply


  Գովազդ
Massachusetts free people search questions | The best managed forex trading for your business, join us. | phentermine without prescription drug interaction | Cougar Online Dating for young men. | Сильвер Лайн для рекламы вывески наружная реклама. | U'll find about property on luxury houses for rent you must do it. | Sell Scrap Gold Jewelry for most money | Элитвуд из первых рук садовая мебель образец.