Ֆիննական F-Secure ֆիրմայի հետազոտողները տեղեկացնում են, որ վերջին ժամանակներս հանրահայտ Թուիթթեր(Twitter) միկրոբլոգային համակարգում շատացել են կեղծ անդամատոմսերը(account), որոնք օգտագործվում են հաքերների կողմից` իրենց կողմից ստեղծված կեղծ հակավիրուսային համակարգերի տարածման համար…
F-Secure-ի հետազոտական բաժանմունքի պետ Միկկո Հիպպոնենը նշել է, որ այդ անդամատոմսերը ստեղծվում են ավտոմատ կերպով` օգտագործելով մի քանի օգատգործողների անունները և որոշ քաղաքների անուններ: Հատկանշական է, որ այդ անդամատոմսերը ստեղծվելիս, դրանց տրվում է նաև գեղեցիկ վիզուալ տեսք, որը ինչ-որ չափով նաև վստահություն է հաղորդում այցելուներին: Այդպիսի անդամատոմսերը հիմնականում կրում են գերմանական անուններ կամ ամերիկյան որոշ քաղաքների անուններ…
Այդ անդամատոմսերից հաքերներն ուղարկում են տարատեսակ հաղորդագրություններ, որոնք վերաբերում են ինչ-որ հայտնի թեմայի կամ պարունակում են ուրիշների կողմից ստեղծված հաղորդագրությունների տեքստեր: Ինչպես նաև հաղորդագրության մեջ տեղադրվում է հղում, որին սեղմելիս այցելուն տեղափոխվում է այնպիսի մի էջ, որի միջոցով հաքերը վախեցնում է այցելուին և դրդում ձեռք բերել կեղծված հակավիրուսային ծրագրեր:
Այս մեթոդն օր-օրի ավելի մեծ տարածում է գտնում հաքերների շրջանում, քանի որ այսօր աշխարհում շատ մարդիկ փորձում են մեծ ուշադրություն դարձնել իրենց համակարգչի անվտանգությանը` առանց հասկանալու, որ սխալ քայլերի արդյունքում կարող են ավելի շատ տուժել:
Էսօր շատ կարևոր ա Թվիթերում զգույշ լինել, էդ սիստեմը օր-օրի ավելի ա զարգանում ու մտնում շատերի կյանք, այնպես որ ուշադիր լինել պետք ա!
Twitter наконец-то решил предпринять упреждающие действия против фишеров, которые в прошлом году принесли микроблогинговому сервису много неприятностей. 10 марта Twitter запустил собственный антифишинговый сервис, центром внимания которого станут прямые сообщения (DMs) – приватные посты, которые обращены к конкретному пользователю, а также соответствующие почтовые уведомления. Специалисты сервиса полагают, что DMs – первичный источник фишинговых атак на Twitter.
Антифишинговый сервис будет пропускать все ссылки, попавшие на сайт, через специальный фильтр, который определит те из них, которые ведут к мошенническим сайтам или к страницам, содержащим вирусы. «Направляя все ссылки…, на новый сервис, мы сможем обнаружить, прервать и предотвратить распространение плохих ссылок по всему Twitter. Даже если плохая ссылка будет отослана в почтовом уведомлении, и кто-то нажмет на нее, мы сможем уберечь этого пользователя от опасности», – рассказал в блогпосте директор группы безопасности и доверия (Trust and Safety team) сайта Twitter Дэл Харви (Del Harvey).