Մայքրոսոֆտ ընկերությունը հայտարարել է այն մասին, որ մտադիր է գալիք երկուշաբթի օրը, այսինքն փետրվարի 9-ին, թողարկել անվտանգություն ապահովող 13 թարմացումներ, որոնք կծածկեն 26 հատ գոյություն ունեցող bug-եր` WINDOWS և OFFICE համակարգերի տարբեր թողարկումների համար:
Ինչպես տեղեկացնում է ընկերության <անվտանգության խնդիրները հետազոտող կենտրոն>-ի գլխավոր մենեջեր Ջերի Բրայանը, այս թարմացումներից 5-ը կրում են ԿՐԻՏԻԿԱԿԱՆ բնորոշում, իսկ մնացած 8-ը բնորոշվում են որպես ԿԱՐԵՎՈՐ: Թարմացումներից 11-ը վերաբերում են WINDOWS համակարգի այս կամ այն տարատեսակներին, իսկ մնացած 2-ը` OFFICE համակարգին:
Ինչ վերաբերում է ըստ օպերացիոն համակարգերի դասակարգմանը, ապա կարող ենք ասել, որ Server 2008 R2 և Windows 7 համակարգերի համար նախատեսվում են 5 թարմացումներ, Windows XP-ի համար` 8, իսկ ավելի վաղ ստեղծված Windows 2000 օպերացիոն համակարգի համար` 9 թարմացումներ:
Պաշտոնական հայտարարությունը կարող եք կարդալ այստեղ, իսկ մեզ մնում է միայն անհամբեր սպասել թարմացումներին: